Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Կրեմլը քննադատում է Սոբչակին

Կրեմլը քննադատում է Սոբչակին
26.10.2017 | 19:21

Կրեմլը քննադատել է հեռուստաաստղ Քսենյա Սոբչակին՝ «Ղրիմը պատկանում է ՈՒկրաինային» խոսքերի համար: Սոբչակը այդ մասին խոսել էր Ռուսաստանի 2018-ի նախագահական ընտրություններին առաջադրվելու հայտարարությունից հետո իր առաջին ասուլիսի ժամանակ:

«Միջազգային իրավունքի համաձայն՝ Ղրիմը պատկանում է ՈՒկրաինային, և Ռուսաստանը, 2014-ին բռնակցելով այն, խախտել է 1994-ին տված խոստումը, որով պետք է պաշտպաներ ՈՒկրաինայի ինքնիշխանությունը»,- հայտարարել էր հեռուստաաստղը: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել է, որ Սոբչակի խոսքերը սխալ են՝ ըստ էության և ըստ ձևի: «Ղրիմը Ռուսաստանի Դաշնության անքակտելի մասն է»,- հավելել է Վլադիմիր Պուտինի խոսնակը:

Դիտվել է՝ 913

Մեկնաբանություններ